Վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը

10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղաժամկետ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։

Վերջինիս փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,որ իր պաշտպանյալը դեռեւս «Արմավիր» ՔԿՀ-ում է․ «Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 անազատության մեջ գտնվելով դրսևորել է դրական վարքագիծ։ Այս պահին Գրիգորյանը դեռևս ՔԿՀ-ում է, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո կլինի ազատության մեջ»։

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Իսկ արդեն 2020-ին դատարանի որոշմամբ նա ազատ արփակվեց։