Վահագն Վերմիշյանը չի ընդունում մեղադրանքը

13
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Նա նշեց, որ դեռեւս որեւէ նոր բան չկա․ «Կալանքը երկարացվել է ապրիլի սկզբին,սրանից ավելի տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։ Չեմ կարող ասել՝ իր դեմ ովքեր են ցուցմունք տվել, գործի ընթացի մասին այլ տեղեկատվություն չեմ կարող տալ»։

Նա նշեց, որ Վերմիշյանը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա շարունակում է չընդունել մեղադրանքը։


Նշենք, որ Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: