Ս. Սարգսյանն առաջարկել է ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կառույց ստեղծել

5

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀԱՊԿ շրջանակում խաղաղապահների պատրաստման կազմակերպություն ստեղծել: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվելու խաղաղապահ առաքելություններին:

Սերժ Սարգսյանն առաջարկել է խաղաղապահների պատրաստման կազմակերպության համար հիմք վերցնել Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ գումարտակի պատրաստման կենտրոնը: «Մենք պատրաստ ենք կիսվել փորձով, որը կուտակել ենք տարբեր գործողություններում ավելի քան 10 տարվա մասնակցությամբ»,- ասել է նա: