Ս. Սարգսյանի վերջին մեղքերը. Վենետիկի հանձնաժողովը պնդում է նույնասեռ ամուսնությունների թույլատրումը

11

Արդեն երկու օր է՝ Վենետիկի հանձնաժողովի անդամները Հայաստանում են և Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ  քննարկումներ են անցկացնում, որոնց ընթացքում ներկայացրել են կոնկրետ առաջարկություններ:

Իսկ ի՞նչ առաջարկություն է արել Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նոր նախագծի համար, մի՞գուցե դրանք պահանջներ են:

Եվ ահա այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերին բացահայտեց առաջարկություններից մեկը:

Ըստ այդմ՝ եթե Հայաստանն ուզում է համապատասխանել Եվրոպական ստանդարտներին, նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն երկրում: Այնուհետև, խոսքը մեղմելով, հանձնաժողովի անդամն ավելացրեց, որ սա պարզապես տեղեկատվություն է Հայաստանի իշխանություններին ուղղված, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նույնասեռ ամուսնությունները Սահմանադրությամբ պետք է թույլատրվեն Հայաստանում: «Այս պահին դա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է մեր առաջարկությունը դիտարկել»:

Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովն ավելի վաղ իր առաջարկություններում նշել էր, որ Սահմանադրության նոր նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները չպետք է ընկալվեն՝ որպես միասեռ ամուսնությունների արգելք:

Զավեշտալին այն է, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Կարծես բոլորը ուրախ են և գոհ: Ի՞նչ է սա նշանակում: Մի՞թե  հայաստանյան իշխանավորները և առաքելական եկեղեցին, որը միայն բարոյական չափանիշներից է խոսում, թույլ կտան այս անբարոյականությունը, մի՞թե Սարգսյանը իր վերջին վատությունը կանի  հայությանը և  կձգտի ամբողջովին բավարարել Վենետիկի հանձնաժողովի պահանջները՝ հասնելով իր փափագած «եվրոպական ստանդարտներին»:

Իսկ ո՞ւր մնացին ազգային արժեքները, ո՞ւր մնաց ընտանիքի գաղափարը: Չէ՞ որ պետության հենքը ընտանիքն է: Արդյո՞ք փորձում են քանդել հայոց պետության հիմքերը:

Սերժ Սարգսյանի և իրեն նախորդած Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի մեղքերը Հայաստանի տնտեսությունը քայքայելու, երկիրը դատարկելու և քրեաօլիգարխիկ համակարգ զարգացնելու հարցում չափազանց մեծ են, բայց այս ամենին գումարվում է երկրում անբարոյականության սերմանման հերթական գործընթացը՝ նույնասեռ ամուսնությունների թույլտվությունը:

Այս Սահմանադրությունն ինքնին պատուհաս է մեզ համար: Այն Հայաստանը ոչ թե կտանի դեպի Եվրոպա, այլ դեպի կործանում: Այս նոր Սահմանադրությունը մի իսկական խառնաշփոթ է մտցնելու մեր երկրում իր բոլոր կետերով, սկսած կառավարման համակարգից, ընտրությունների անցկացման կարգով, մարդուն կյանքից զրկելու արտոնությամբ, մարդու իրավունքներին նվիրված հոդվածներով, ընտանեկան հարաբերությունները կարգավորող հոդվածներով և այլն: Չկա մի կետ, որը կծառայի հայ ազգի զարգացմանը:

Բայց իշխանությունները երբեմն անզոր են որոշ համաշխարհային գործընթացները կանխելու հարցում: Այսօր աշխարհի կառավարիչները բոլոր երկրներին են պարտադրում ապրել իրենց մշակած կանոնակարգով, և ցավոք, Հայաստանն այդ երևույթներից անմասն չի մնում: Հայաստանին էլ է պարտադրվում ապրել Նոր Աշխարհակարգի կանոններով, Հայաստանի իշխանություններն էլ այդ Նոր Աշխարհակարգի հիմնադիրների խամաճիկներն են, և այս նոր Սահմանադրությունն էլ պետք է ծառայի հենց այդ նույն Աշխարհակարգին: Իսկ այդ Նոր Աշխարհակարգում  համասեռամոլությունը, կանանց իրավունքների գերակայությւնը, գենդերային հարցերը, ծնողների իրավունքների սահմանափակումները առաջնային դերակատարություն ունեն, քանզի այս Աշխարհակարգի գերնպատակը ընտանիք գաղափարի վերացումն է (ինչպես տեսնում ենք  այս նոր սահամադրությունը պետք է ծառայի այդ գաղափարներին):

Այսինքն՝ Հայաստանը փորձում են քանդել ոչ միայն Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, դրան աջակցում են նաև դրսի ուժերը:

Կասած չկա, որ միասեռ ամուսնությունների առկայությունն ամբողջապես երկիրը կվերածի անբարոյականության կղզյակի: Այսօր էլ Երևանը գրեթե անվերահսկելի է, անօրինություններն ու անբարոյականությունն արդեն սահմաններ չեն ճանաչում, և այս նույն համասեռամոլներն այնքան շատացել են, որ նրանց ներկայությունը մնում էր միայն «ամրագրել սահմանադրությամբ»:

Այժմ պետք է սպասել, թե ինչ կանեն մերոնք. արդյո՞ք կշրջանցեն Վենետիկի հանձնաժողովի պահանջը, թե կգոհացնեն նրանց:

Միայն նշենք, որ Վենետիկի հանձնաժողովը նոր Սահմանադրության վերջնական տարբերակի մասին ամփոփիչ գնահատականը կհրապարակի այս տարվա հոկտմեբրի 26-28-ին: