Ս. Սարգսյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

11

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մասնակցել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին։  Այդ մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասը:

Փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանն ապագայում էլ նախատեսում է ակտիվորեն մասնակցել «Արևելյան գործընկերության» ծրագրին, չնայած որ Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:

Հիշեցնենք, որ մինչ վիլնյուսյան գագաթնաժողովը, Հայաստանը մտադիր է ամրապնդել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի և դրա անդամների հետ։