Ս. Սարգյանը մեկնում է Մոսկվա

5

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ի ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ: