Միջերկրական ծովի արևելյան հատվածում ջրասույզների կողմից հայտնաբերվել է Կլեոպատրայի արքունական պալատը և եգիպտական Իսիս աստվածուհու տաճարը, որը բացահայտում է հնագույն Ալեքսանդրիայի փարավոնական բնույթը: Գրում է Ancient-origins.net-ը:
Ալեքսանդրիան տեղակայված է Եգիպտոսի Միջերկրածովյան ափերում, որն իր 2,300 տարվա կյանքի ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների: Հիմնադրվել է մ.թ.ա. 331 թ-ին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, հենց այդ ժամանակ էլ եղել է իր զարգացման գագաթնակետին, այն իր հարստությամբ և չափերով մրցակցում էր անգամ Հռոմի հետ և Պտղոմեոսյան դինաստիայի նստավայրն էր:
Պտղոմեոսյան Ալեքսանդրիան հարգված էր ակադեմիական շրջանակներում, ոչ որպես Եգիպտոսի մաս, այլ որպես առանձին հունական քաղաք կամ քաղաք-պետություն, Եգիպտոսի սահմանին:
Տեխասի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Գրինը հաստատում է, որ Ալեքսանդրիան Պտղոմեոսյան շրջանում չէր դիտվում որպես Եգիպտոսի մաս. «Ալեքսանդրիան Եգիպտոսն էր, բայց նրա համար չէր»:
Այս տեսանկյունը, այնուամենայնիվ, ի հայտ է եկել 19-րդ դարի կեսերին: Մինչ այդ, Պտղոմեոսյան Ալեքսանդրիան դիտվում էր որպես եգիպտական քաղաք, որը ներկայացնում էր հնագույն փարավոնական քաղաքակրթությունը: «Հրամանագրում՝ ուղղված Դելոսի ժողովրդին, որն արվել է Նիքսանի պատվին. այն ժամանակ, երբ կղզին Ֆիլադելֆուսի (Պտղոմեոս II-ի) ազդեցության տակ էր, պատվի արժանացածը նկարագրվում էր որպես «Եգիպտոսի Ալեքսանդրիայի բնակիչ»:
Ալեքսանդրիան, փաստորեն, դելոսցիների կողմից ընդունվում էր որպես Եգիպտոսի մաս: «Ոչ մի դասական աղբյուր չի հայտնում, որ Ալեքսանդրիան եղել է հունական քաղաք….Պոլիբիոսը, Դիոդորոսը և Ստրաբոնը, երեք հեղինակներ, որ այցելել են Պտղոմեոսյան Ալեքսանդրիա և գրել այդ մասին հնագույն պատմության մեջ, հայտնում են, որ այս առաջին կոսմոպոլիտ քաղաքի Եգիպտական բնույթի մասին»:
1998թ-ին կարևոր հնագիտական հայտնագործույթւոն արվեց Ալեքսանդրիայում, որը հաստատում էր Ալեքսանդիրայի եգիպտական բնույթը: London Sunday Times-ը «Ծովը վեր հանեց Կլեոպատրայի գանձերը» խորագրով 1998թ-ի հոկտեմբերի 25-ի նյութում հաղորդում է. «Կլեոպատրայի գաղտնիքները, որ հայտնի էին արքայական պալատում, ուր նա սիրահետում էր Հուլիոս Կեսարին, հայտնաբերվել են Միջերկրական ծովի ալիքների տակ, որտեղ նրանք թաղված էին ավելի քան 1600 տարի»: (Կլեոպատրայի պալատի տեղը՝ virtual-egypt.com)
Այս նշանակալի բացահայտումը եղավ այն բանից հետո, երբ Ստորջրյա Հնագիտության Եվրոպական Ինստիտուտը 1990-ականներին թույլտվություն ստացավ աշխատել արևելյան նավահանգստում, որտեղ Պտղոմեոսյան արքունիքի մի մասն էր տեղակայված:
Տարածքի մի քանի տարվա քարտեզագրությունից հետո, Ֆրանսիական ստորջրյա հնագիտական խմբի ղեկավար Ֆրանկ Գոդդիոն կարողացավ մինչ 1998-ի ավարտը հայտարարել, որ բացահայտել է Կլեոպատրայի արքայական պալատը (մթա 51-30), ով Պտղոմեոսյան կառավրիչներից վերջինն էր:
Գոդդիոի դայվերները ծովածոցում հայտնաբերել են մամարե հատակներ, որը, նրա կարծիքով, առաջին անգամ ցույց տվեց Կլեոպատրայի պալատի տեղակայման վայրը: Նրանք Անթիրհոդոս կղզում նաև հայտնաբերել են կարմիր գրանիտե լամպեր և կոտրված սյուներ, որոնք Գոդդիոյին տվեցին արքայական տարածքի մասին հաջորդ վկայությունները:
Կլեոպատրայի արքունական պալատի մնացորդները բացահայտվել են Միջերկրական ծովի հատակին, որոնք անհետացել էին շուրջ 17 դար:
Դայվերները շուտով հաղորդում են, որ տեսնում են սյուներ, օջախներ և լողավազաններ, նրանցից մի մասը նկարագրվում է որպես «Կլեոպատրայի բաղնիք», կրաքարով պատված մեծ կաղապարներ, եգիպտական աստվածների արձաններ, և նույնիսկ պատեր: (Նկարները տես՝ այստեղ ):
Օրեր անց միջազգային մամուլը սկսեց ավելի շատ մանրամասներ հրապարակել: Սֆինքսի և մի կարևոր կրոնական արձան ևս 2000 տարի անց հայտնաբերվեցին հնագույն արքունական քաղաքի հանգստավայրից՝ Ալեքսանդրիայից:
Մուգ մոխրագույն գրանիտե սֆինքսը, որը ճանաչվել է որպես Կլեոպատրայի հայր՝ ՊտղոմեոսXII-ը, եղել է փոքրիկ տաճարի մուտքին տեղադրված արձաններից մեկը՝ տեղակայված Կլեոպատրայի արքունական պալատում՝ Անթիրհոդոսի արևելյան նավահանգստում:
Ստրաբոնը, ով Պտղոմեոսյան Ալեքսանդրիայի հնագույն դեմքերից է, իր աշխատության մեջ չի նշել եգիպտական աստվածուհի Իսիսի այս տաճարը:
Գոդդիոն Sunday Times-ին հաղորդվել է. «Այն ամբողջությամբ անհայտ էր….բայց իհարկե, մենք պետք է ակնկալեինք այսպիսի տաճար տեսնել արքունական պալատին մոտ: Սա ապշեցուցիչ բացահայտում է»:
Այս արձանների ջրի երես հանելը Գոդդիոյի և իր թիմի 5-ամյա աշխատանքի արդյունքն էր: Այս ընթացքում նրանք կարողացել են պարզել Պտղոմեոսյան դինաստիայի թագավորների հերթականությունը, վերջիններս կառավարել են 300 տարի: «Մենք կարողացել ենք ցույց տալ պալատը և տաճարն ըստ հնագույն պատմիչների և որոշ դեպքերում փորձել ենք ճշգրտել մեզ հասած աղբյուրների իսկությունը»,- ասել է նա:
Գիտնականը նաև նշել է. «Մենք այս տարի կենտրոնացել ենք Անթիրհոդոսի՝ սուզված կղզու վրա, որը արքունական պալատի տարածքն էր. գրեթե հրաշք է, որ մենք հայտնաբերեցինք սֆինքսը և արձան, որոնք այսքան մոտ էին,- շարունակում է նա,-Ստորջրյա մակերեսը դարերի ընթացքում դանդաղորեն նստվածք էր տվել՝ ստիպելով, որ կառույցը նկատելի դառնա և 365 թվին մի քանի երկրաշարժեր են գրանցվել, որին հետևել է մակընթացության ալիքը: Մեզ զարմացրել էր, թե այն ինչպես էր մնացել տեղում»:
Հնագույն եգիպտական տաճարի բացահայտումը Պտղոմեոսյան արքունիքի տարածքում նույնպես անակնկալ էր: Իսիս աստվածուհու փոքրիկ տաճարը 6 մետր հեռավորության վրա էր գտնվում Կլեոպատրայի նստավայրից: Դրա կողքին կանգնած էր գրանիտե սափրագլուխ եգիպտական Իսիս աստվածուհու քրմի արձանը, ում ձեռքին կար սափոր Եգիպտոսի մահվան աստծո՝ Օսիրսի պատկերով: Այս հայտնագործությւոնների շնորհիվ Ալեքսանդրիայի փարավոնական բնույթը ակնհայտ դարձավ»:
Այս բոլոր բացահայտումները Լեհաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Սոլտ Քիսսին բերեցին հետևյալ եզրահանգման. «Մենք այս բացահայտումների լույսի ներքո կարող ենք վստահաբար ասել, որ Պտղոմեոսյան և Հռոմեական Ալեքսանդրիան ավելի քիչ հելլենական էին և ավելի շատ եգիպտական, քան մենք կարծում էինք»:

















