Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստն արդեն հայտնի է

4

«Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստն արդեն հայտնի է: Եվ փաստաթղթի նախնական տարբերակում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես ասված է.

«Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու և խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:

 Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների՝ իրենց համար ցանկալի մակարդակն ու նպատակները»: