Ստատուս­ քվոն կայուն չէ. Տուսկ

8

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս­ քվոն կայուն չէ:

Հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի համաձայն: Այն ռազմական լուծում չունի»,­ասել է Տուսկը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-­ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին: