Ստամբուլում հայ ճարտարապետի կառուցած 432-ամյա պատմական մեդրեսից գողություն է կատարվել

12

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող, հայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած և կառուցած Քըլըչ Ալի փաշա մեդրեսեից (իսլամական ուսումնական հաստատություն) գողություն է կատարվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ գողերը, օգտվելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մեկ շաբաթ ընդմիջումով 2 անգամ թալանել են մեդրեսեի պատմական և նյութական արժեք ներկայացնող կիսագնդաձև գմբեթների ծածկաթիթեղները։  

Գողոնի ընդհանուր քաշը կազմել է 1․5 կգ։ Բացի այս գողության դեպքերից մեդրեսեն նախկինում նույնպես բազմիցս թալանել են։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունն հետաքննությունէ  սկսել։ 

Նշենք, որ Բեյօղլու թաղամասի Քըլըչ Ալի փաշա մեդրեսեն կառուցվել է 1588թ․։