Ստամբուլում հարձակվել են Ցեղասպանության ոգեկոչման միջոցառման մասնակիցների վրա

6

Թուրքիայում «Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության»(ԺՀԿ-HDP)  և «Ժողովուրդների ժողովրդավարական կոնգրեսը» (ԺԺԿ-HDK) Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում, ապրիլի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման միջոցառում են կազմակերպել: Սակայն միջոցառումը խոչընդոտվել է ոստիկանության կողմից: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Ակօս»-ին:

Ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են «Այս ցավը բոլորինս է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարում առերեսվում ենք» գրությամբ պաստառ և փորձել են քայլերթ իրականացնել: Սակայն ոստիկանները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, խլել պաստառը և 6 հոգու ձերբակալել: Պարզվել է, որ ձերբակալվածներից 2-ը վիրավոր են: