Ստամբուլում ԻՊ-ի գրոհայինների համար թողարկվել է 100.000 կեղծ անձնագիր

8

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եղել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների համար կեղծ անձնագրեր թողարկող կենտրոն: Ստամբուլում գործել է ԻՊ-ի գրոհայինների հավաքագրման և Սիրիա տեղափոխման գաղտնի համակարգ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը հղում անելով թուրքական «Aktifhaber.com» և «Meydan gazete» պարբերականներին:

Նշվում է, որ աշխարհի տարբեր երկրներից ԻՊ-ի շարքերը համալրած ահաբեկիչները նախքան Սիրիա և Իրաք մեկնելը, մեկ գիշեր մնացել են Ստամբուլում, հրահանգավորվել, ապա անցել Սիրիա և Իրաք:

Աղբյուրը նշում է, որ մինչև օրս թողարկվել է 100.000 թուրքական կեղծ անձնագիր, որոնց գրեթե կեսն ուղարկվել է Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջան, իսկ մնացած մասը` տարբեր երկրներ: Պարզվում է, որ այդ կեղծ անձնագրերի միջոցով ԻՊ-ին անդամագրվելու նպատակով բազմաթիվ զինյալներ Թուրքիայի տարածքով անցել են Սիրիա և Իրաք: