Սորոս. Պատժամիջոցների ուժգնացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեֆոլտին

12

Ամերիկյան The New York Review of Books պորտալում հրապարակվել է Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա նշում, որ  Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները գործել են առավել ազդեցիկ կերպով, քան դա կարող էր ենթադրել որևէ մեկը, ինչն առաջին հերթին կապված է նավթի կտրուկ գնանկման հետ:

Սորոսի կարծիքով` պատժամիջոցների ուժգնացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեֆոլտին, ինչն անցանկալի արդյունք է բոլորի և առաջին հերթին եվրոգոտու համար: Սորոսն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը չուժեղացնելը և փոխարենն Ուկրաինային հասցվող օգնության ծավալներն ավելացնել: Սորոսն ընդգծել է, որ ներկա դրությամբ ԵՄ-ի կողմից Կիևին հասցվող օգնության մակարդակն աննշան է և չի համապատասխանում ժամանակի պահանջներին: