Սորոսը մտադիր է Ուկրաինայի տնտեսության որոշ ոլորտներում զգալի ներդրումներ կատարել

9

Ամերիկացի ֆինանսիստ, հեղափոխությունների մեծ հովանավոր Ջորջ Սորոսը մտադիր է Ուկրաինայի տնտեսության որոշ ոլորտներում զգալի ներդրումներ կատարել: Այդ մասին նա հայտնել է Կիևում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:

«Մենք ուսումնասիրում ենք Ուկրաինայում ներդրումներ անելու հնարավորությունը»,-նշելով, որ երեք ոլորտի վրա է շեշտը դրվելու:

«Կարևոր ոլորտը  էներգաարդյունավետությունն է: Դա այն ոլորտն է, որում իմ թիմը հետաքրքրված կլինի, սակայն միայն այն ժամանակ, երբ «Навфтогаз»-ի բարեփոխում իրականացվի, հիմա չէ»,- հայտարարել է Սորոսը:

«Այդ ոլորտը կարիք ունի ներդրումների, միևնույն ժամանակ այն պահանջում է Навфтогаз-ի բարեփոխում, որպեսզի գազի գինը բերվի իրական մակարդակի»,- հավելել է նա:

Սորոսը նշել է, որ ագրոարդյունաբերական ոլորտը նույնպես իրենց հետաքրքրում է: