Սիրիական բանակն ազատագրել է Հալեպը

10

8 օր շարունակ ԻՊ զինյալների կողմից փակված Հալեպի Խանասերի գլխավոր ճանապարհը բացվել է, իսկ քաղաքը՝ ազատագրվել: 

Խանասերի շրջանում սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետևանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր` քաղաքում թանկացել էր ուտելիքը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչների համար: Բայց այսօր սիրիական բանակը կարողացել է ազատագրել քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Ազատագրումը քաղաքում ընդունվել է ցնծությամբ: