Սերժ Սարգսյանի կադրը նշանակվել է Զարուհի Բաթոյանի խորհրդական

18
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն նոր խորհրդական ունի:

Ալբերտ Աբգարյանը մայիսի 11-ին է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական:

Ալբերտ Աբգարյանը մինչ այդ զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, Ալբերտ Աբգարյանը 2017թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ համամասնական ցուցակով: Աշխատել է նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմում: 2013-ին նախընտրական երգ է գրել: