Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել

25

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին Քոչարյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից հետո հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Մարտի 1-ի» գործի շրջանակներում տված ցուցմունքի մասին հարցին։

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Նա ցուցմունք է տվել գործի շրջանակում»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Քոչարյանն այսօրվա նիստին չէր մասնակցում, իսկ դատը հետաձգվեց։