Մուրճի ու նալի արանքում

10

Սիմոն Վրացյանը, նկարագրելով Հայաստանի առաջին հանրապետության ծանր վիճակը, նշում էր, որ «Հայաստանն ընկել է բոլշևիկյան մուրճի և քեմալական սալի միջև», և  Սիմոն Վրացյանը չի քննել, թե որն էր այդ վիճակի կարևորագույն պատճառը: Իրականում գլխավոր մեղավորին պետք էր փնտրել Հայաստանում, հայ ղեկավարների շրջանում:1920 թ-ի օգոստոսի 10-ին հայ ղեկավարները միաժամանակ պայմանագիր էին կնքում իրար ատող և իրար դեմ կռվող Անտանտի և Խորհրդային Ռուսաստանի հետ, հետո էլ զարմանում էին, որ ինչպես Անտանտը, այնպես էլ Խորհրդային Ռուսաստանը դավաճանեցին հայերին և թողեցին մենակ թուրքական վտանգի պահին: Նույն տարվա դեկտեմբերի 2-ին հայ պատվիրակությունները պայմանագիր էին կնքում ինչպես Խորհրդային Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, և հետո հայերը զարմանում էին, որ քեմալական Թուրքիան ու բոլշևիկյան Ռուսաստանն առանց Խորհրդային Հայաստանի պատվիրակության Թուրքիայի հետ լուծում են Հայաստանի սահմանների հարցը:

Փոխվում են իշխանությունները, նույնիսկ կառավարման համակարգերը, սակայն հայ պաշտոնյաները շարունակում են վարել «փրփուրի» քաղաքականություն և պատրաստ են ցանկացած քամու դեպքում թեքվել՝ ուշադրություն չդարձնելով հայության և հայրենիքի շահերին: Այդ քաղաքականության կորովի մարտիկ Սերժ Սարգսյանը, երկար տարիներ սիրախաղ տալով Եվրոպայի հետ, նրանց պահանջով Հայաստանը դարձրեց վայրի կապիտալիզմի փորձադաշտ, օտար եվրոպական ապրելակերպը և Եվրոպան ողբերգության հասցրած ամենաթողությունն ու միասեռականությունը արմատավորելով՝, մեկ օրում որոշեց, որ ինքը վաղուց իր հոգու խորքում նույնիսկ Վլադիմիր Պուտինից առաջ երազել է, որ Հայաստանը լինի Մաքսային Միության անդամ: Սակայն Սերժ Սարգսյանը ամբողջական ինքը չէր լինի, եթե այսօր էլ չգնար Վիլնյուս Եվրոպային համոզելու, որ հայ ժողովուրդը հազարամյակներ առաջ իր ձևավորման պահից ի վեր երազել է միայն ու միայն լինել Եվրոպայի հետ, ապրել եվրոպական ավանդույթներով, հատկապես մեր նախահայրերն են ավանդել, որ Եվրոպայի խորհրդանիշ միասեռականությունը առաջադիմության դրոշակակիրն է, և որ ինքը իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի մարդկության նորագույն բաստիլ կոմայգին և այնտեղ հավաքված առաջադիմության մարտիկներին: Այսօր և վաղը եվրոպական սիրախաղը իրականացնելուց և կուշտ ուտելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան այժմ էլ Պուտինին դիմավորելուն նախապատրաստվելու համար՝«հիմք» ունենալով հայ, ռուսամետ «մտավորական» Զորի Բալայանի նամակը: Սարգսյանը Պուտինին հավանաբար կբացատրի, որ սկսած Կիևյան Ռուսիայից հայ ժողովուրդն իր ապագան տեսել է միայն ու միայն Ռուսաստանի կողքին: Ոչինչ, որ Հայաստանը երկու համակարգում էլ գտնվում է ոչ թե աղքատ հյուրի, այլ չընդունված, չհարգված օտարականի կարգավիճակում, որովհետև մեր ղեկավարները, ինչպես և նախկինում, ոչ միայն չեն հարգում իրենց ազգի արժանապատվությունը, այլ նաև չեն հարգում իրենց: Սերժ Սարգսյանը նախկին ղեկավարներից կարողացավ տարբերվել իր բանասիրական տաղանդով և արտահայտման յուրօրինակությամբ` ողջ հայությանը հայտարարելով, որ եթե մենք ճանաչենք Արցախի անկախությունը, ողջ աշխարհը մեզ պատերազմ կհայտարարի՝ մոռանալով, որ Արցախի խնդիրը մի շատ փոքրիկ կետ է համահայկական խնդիրների օվկիանոսում, և եթե մենք ի վիճակի չենք անգամ լուծելու այդ խնդիրը, դեմ կանգնելու ռուսական և եվրոպական շովինիզմին և զավթողական քաղաքականությանը, կնշանակի մենք որպես ազգ, որպես էթնոս, որը դեռևս նախապատմական շրջանում տիեզերական արարչի հետ հայերեն է խոսել, այլևս անելիք չունենք:

Երբ մենք գրում ենք մեր ղեկավարների ապազգայնացված, հակահայկական պահվածքի մասին, չի նշանակում, որ մենք արդարացնում ենք Եվրոպայի կամ Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ բարոյական պահվածքը: Երկու համակարգերն էլ իրենց համար նշանաբան են վերցրել Նիկոլո Մաքիավելիի թևավոր խոսքը՝ ըստ որի. «քաղաքականությունը կապ չունի բարոյականության հետ, և որ արդյունքը արդարացնում է միջոցները»:

Վառ օրինակ է այն, որ եվրոպական դիտորդները Հայաստանի նախագահի և ԱԺ  ընտրություններից հետո մեկը մյուսի ետևից նշում էին, որ այս ընտրությունները նախկինների համեմատ ավելի դեմոկրատական են անցկացվել, և որ Հայաստանը տարածաշրջանում ամենաազատականացված տնտեսությունն ունի (դա Եվրոպայի համար ամենաբարձր ցուցանիշն է համարվում): Իսկ երբ մեր իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը միանալու է Մաքսային Միությանը, Համշախարհային Զարգացման Բանկը անմիջապես պարզեց, որ նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի Հայաստանը, որ մեր բնակչության մոտ 60 տոկոսը գտնվում է չքավորության շեմին, որ երկրի ողջ հարստությունը կուտակված է տասնյակին չհասնող ընտանիքների ձեռքում:

Եվրոպայից հետ չի մնում Ռուսաստանը, որը շարունակում է զինել Ադրբեջանին: Նույնիսկ իր Հայաստան ժամանելուց առաջ չխնայեց իր բարեկամ Սարգսյանին, Ադրբեջանին МИ35 ուղղաթիռներ մատակարարելով, լավ իմանալով, որ Հայաստանը, չնայած գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում, բայց վստահ չէ, որ ինչպես եղել է հարյուրամյակներ շարունակ, ռուսական զորքերը 3 օր«չեն ուշանա» ինչպես Սումգայիթում, կամ նահանջից հետո 3 ամիս անց չեն վերադառնա, ինչպես տեղի ունեցավ 1915 թ-ին Վանում, Վասպուրականում: Պուտինը, դա էլ քիչ համարելով, արագացված գրաֆիկով հանդիպումներ էր անցկացնում Թուրքիայի և Իսրայելի պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում ոչ միայն նրանց հասկացնել տվեց, որ ինքը աջակցում է նրանց դերի բարձրացմանը մեր տարածաշրջանում, ի դեպ Թուրքական կողմից ակտիվություն  արդեն ակնհայտ է, այլև ստեղծեց հիմքեր, որ այս երեք պետությունները կարողանան հարթել միջպետական մանր տարաձայնությունները, որը բնական է, ի վերջո, ուղղված է լինելու ՀՀ-ի դեմ, որովհետև այս երեք պետությունները իրենց պատմական, քաղաքական և որ ավելի կարևոր է աշխարհաճանաչողական հիմքերով գտնվում են հակառակ բևեռում, որը ի վերուստ տրված է հային ու Հայաստանին: 

Այսօր էլ մենք ինչպես 1920-ականներին նալի ու մուրճի արանքում են, և չնայած մարդու արարման պահից ապրում ենք երկրագնդի կենտրոնում, և մենք չենք ընտրել մեր հարևաններին, և մենք չէ, որ պետք է փորձենք փոխել նրանց, բայց մենք պարտավոր ենք իմանալ մեր ոչ թե առօրյա, այլ պատմական շահերը և մեր գործած քայլերն իրականցնենք, որ կարողանանք իրագործել այն արարչական խնդիրները, որը դրված է հայ էթնոսի առաջ:

 

var addthis_config = {“data_track_addressbar”: true};