Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործով հարցաքննվել է

7

Ըստ «Հայկական ժամանակ»-ի և «Հետք»-ի հրապարակումների, Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, չի ավարտվել և դեռ պետք է շարունակվի:

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն մինչ այս պահը տարածված լուրը ՀՔԾ-ի կողմից չի հերքվել։