Սենատոր Մքքեյնը Իսրայելին Իրանի դեմ պատերազմելու կոչ է անում՝ հանուն բանակցությունների տապալման

8

Alternet.org-ը գրում է, որ ԱՄՆ-ի Սենատի Հանրապետականները փորձում են խոչընդոտել Իրան-ԱՄՆ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ՝ աջակցելով Իսրայելին Իրանի դեմ պատերազելու հարցում:

Պարբերականը գրում է, որ Իրանը բանակցում է, և թվում է, թե բանակցությունները հաջողությամբ  են պսակվում և կարող են հանգեցնել կողմերին միջազգային սանկցիաների և սահմանափակումների վերացմանը, որոնք խոչընդոտում են ուրանի հարստացմանը, բայց այնուամենայնիվ, ԱՄՆ-ի Հանրապետականները, միանալով իսրայեցի կոլեգաներին, փորձում են անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի խանգարեն այս գործարքի կայացմանը: Ըստ այդմ՝ վերջիններս մշակում են նոր նախագիծ նոր սանկցիաների համար, և զգուշացնում են Իրանի ղեկավարությանը, որ միջուկային համաձայնագիրը չի դիմանա նախագահ Օբամայի նախագահությանը:

Բայց անցյալ շաբաթ սենատոր Ջոն Մքքեյնը այս սաբոտաժը հասցրել է նոր մակարդակի:

Մարտի 24-ի իր ելույթի ընթացքում, սենատորն առաջարկել է, որ Իսրայելը սրիկայության գնա, և եթե նրանք դա չանեն, ապա չեն դիմանա Օբամայի նախագահության հաջորդ 22 ամիսներին. «Իսրայելցիները պետք է իրենց դիմադրության անձնական ուղին մշակեն: Իրանյան միջուկային բանակցության շուրջ, նրանք պետք է սրիկայության գնան: Հուսանք նրանց նախազգուշացումները բլեֆ չէին: Իսրայելը իր առաջին 19 տարիները գոյատևել է առանց Միացյալ Նահանգների հովանավորության: Այժմ, Իսրայելը այս երկար 22 ամիսների ընթացքում պետք է ամեն ինչ անի…»: