Սահմանդարական դատարանը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ համաձայնագրի մասով կայացված վճիռը: Ըստ այդմ՝ ՍԴ-ը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է համարում համաձայնագիրը:
Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նշենք, որ մինչ ՍԴ-ն որոշում էր ԵՏՄ-ին հայաստանի անդամակցության սահմանադրականությունը, ՍԴ բակում բողոքի ակցիա էր անցկացվում՝ ոստիկանների ակտիվ բռնությամբ:











