Սա քաղաքական պատվեր ա. Ծառուկյանը ժամանեց դատարան

5
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ մեղադրող կողմը որևէ հիմնավորում չունի իրեն կալանավորելու համար. «Սա քաղաքական պատվեր ա, որը դուք բոլորդ էլ լավ տեսնում եք: Ժամանակը դա ցույց ա տալիս: Ես հա՛մ գործընկեր էի, հա՛մ հուշագիր էի ստորագրում, համ սեփականատեր էի, գնում էի տեսնեի՝ ինչ աշխատանք ա կատարված, որ իմ երկիրը կարողանամ լավ ներկայացնեմ: Ինչ-որ արել եմ արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար»,- ասաց նա:

Ծառուկյանը հիշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ շեշտելով, իրենց կապում են հների հետ, իսկ ինչու մինչև հիմա Մուկուչյանը կա, ով ըստ Ծառուկյանի, ամենակեղծարարն է եղել ընտրությունների հարցում:

Ինչ վերաբերում է համագործակցությանը՝ արդյոք նա պատրաստվում է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, Ծառուկյանը բարկացած նշեց, որ ոչ մեկի հետ էլ չի համագործակցելու: