Սա բացարձակապես մաքուր իրավական գործընթաց է. Գլխավոր դատախազ

17

Այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս փետրվարին հարուցված քրեական գործով կատարված խուզարկությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե սա քաղաքական հետապնդում է:

«Այստեղ ի՞նչ է տեղի ունենում, պատգամավորին մեղադրանք առաջադրելու համար հավաքված ապացույցների բավարարության գնահատում: Սա բացարձակապես մաքուր իրավական գործընթաց է, և այդ ապացույցները ձեռք էին բերվում երեկ՝ մինչև միջնորդությունը մուտք անելու պահը: Եվ սա ոչ մի կապ չունի Ձեր կողմից ժամանակագրությամբ նշված որևէ քաղաքական պրոցեսների հետ` զուտ մաքուր, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, իրավական գործընթաց է այստեղ իմ կողմից ներկայացված միջնորդագիրը»,- ասաց Դավթյանը: