Սարսափելի դեպք. Մայրը սպանել է 12-ամյա որդուն, մարմինը ծածկել բետոնի շերտով (տեսանյութ)

8
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն YouTube-ի իր պաշտոնական ալիքում տեղադրել է քննչական գործողությունների եւ կնոջը կալանավորելու վերաբերյալ տեսանյութ. վերջինս կասկածվում է իր որդուն՝ թեքվոնդոյի 12-ամյա չեմպիոն Ալեքսանդր Պարախնյակովին սպանելու մեջ:

Ալեքսանդրը թեքվոնդոյի հարավային դաշնային շրջանի չեմպիոն էր: Ըստ քննչական նյութերի՝ տղան տնից հեռացել է մարտի 4-ին, վերադարձել հաջորդ օրը՝լուսաբացին: Վեճի ընթացքում մայրը երկաթե մարզագնդով հարվածել է որդուն: Վնասվածքից տղան տեղում մահացել է:

Հունիսի 19-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է բետոնե զանգվածով ծածկված՝ ավագ եղբորը պատկանող տան հատակի տակ: Հաղորդվում է, որ տուժածի ընտանիքը փորձել է շփոթեցնել հետաքննությունը:

Երեխայի մայրն արդեն կալանավորված է: Կասկածյալը Գալինա Մորոզովան է, ով նախկինում «Արդար Ռուսաստան» կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդի կազմում է եղել, ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել եւ անգամ ցանկացել է նահանգապետ դառնալ: