Սարգսյան եղբյարներն ու դևը. Փոստանջյանը խորհուրդ է տալիս կուլ տալ դևերին

21

Սերժ Սարգսյանն ու նրա թիմը հայ ժողովրդին այսօր երկու տարբերակ են թողել՝ կամ հեռանալ Հայաստանից, կամ ընդվզել, խորհդրարանում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատմելով դևի մասին մի պատմություն:

«Դևը բռնում է Սարգսյան երեք եղբայրներին և նրանց տալիս է 24 ժամ՝ ասելու որն է ճիշտ՝ այո-ն, թե ՞ոչ-ը: Կանչում է Սերժին, ասում է՝ ո՞րն է ճիշտը, երեք եղբայրներով խորհրդակցում, որոշում են կայացնում, որ՝ գնա և ասա՝ այո, քանի որ դու ես այդ այո-ն նախաձեռնել: Դևին ասում է՝ այո-ն է ճիշտը, դևը Սերժին կուլ է տալիս: Մյուս եղբայրն է գնում, խորհրդակցում են, թե գնա՝ ոչ ասա: Ասում է՝ ոչ, դևը կուլ է տալիս: Մնում է մյուս եղբայրը՝ Լևոնը, ասում է՝ լավ, ես գիտեմ, ինձ էլ ես կուլ տալու, մենակ ասա՝ ո՞րն է ճիշտ պատասխանը: Դևն ասում է՝ ճիշտ պատասխան գոյություն չունի, ճիշտը միայն մեկն է, ձեզանից ազատվելը ու Լևոնին էլ է կուլ տալիս»,- ասաց Փոստանջյանը:

Նա հայտարարեց, որ ժողովուրդն այսօր պետք է վերածվի դևի ու կուլ տա իշխանություններին: «Մենք պետք է ստանձնենք դևի պարտականությունը և կուլ տանք: Ամսի վեցն է նշանակված հանրաքվեն, մենք դեկտեմբերի մեկին կսկսենք կուլ տալու գործընթացը: Եթե կուլ չտանք, իրենք են մեզ կուլ տալու: Դուրս գանք ու դև դառնանք, կուլ տանք սրանց բոլորին ու հիմնադրենք նոր իշխանություն»,- ասաց նա: