Սարգսյանն ու Սահակյանը ներկա են գտնվել ՊԲ զորավարժություններին

13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական և հարավային հատվածներում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:  Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ նախագահները մասնակցել են նաև զորամասերից մեկում ռազմական և կենցաղային մի շարք նոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև` դիտել զինծառայողների պարապմունքները:Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում ժամանակակից չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների առկայությունը՝ այն համարելով ծառայության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմաններից մեկը