Սարգսյանը կհանդիպի Պուտինի հետ

12

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ի Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: