Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին (Տեսանյութ)

7

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին: Սարգսյանը ելույթի ընթացքում խոսեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին, ովքեր ճանաչել են այդ բարբարոսությունը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` նախագահը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ պահցում`ավելացնելով «գրողի ծոցը վավերացնեք» ժողովրդական խոսքը: Սարգսյանը ընդգծեց, որ Թուրքիան մնում է իր նույն դիրքորոշմանը՝ ժխտելով Հայոց Ցեղասպանությունը:

Սարգսյանն անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին՝ շեշտելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը և անհարկի շեշտադրումները ՄԱԿ-ի 4 բանաձևերի շուրջ, որոնք ընդունվել են հրադարարից հետո: