Սահմանափակումները խախտողների համար տուգանքները համաչափ չեն

3
ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգում մեկ հարց է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Նախագիծն առաջարկվում է ընդունել հատուկ ընթացակարգով։

«ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակված անձանց թվի ավելացումն անհրաժեշտություն է առաջացնում իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ, որոշ մասն ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն են, որոնց համաձայն՝ սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխանատվություն, սակայն դա համաչափ չէ, հետևաբար՝ հրատապ է համաչափ պատասխանատվություն սահմանելը»,-ներկայացրել է Վահե Դանիելյանը:
 
Այսպիսով՝ առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ` 10 հազար դրամի չափով`դիմակ չկրելու համար: