Սահմանամերձ գյուղերին հարկերից ազատելու օրինագիծն ընդունվեց

7

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից մի շարք նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ փաթեթում 8 օրենք է ներգրավված, ինչին ինքը դեմ է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու

Նշենք, որ օրինագիծը մեծ աղմուկ էր հանել ԱԺ ընդդիմադիր որոշ պատգամավորների շրջանում, ովքեր դեմ էին նման օրենքի ընդունմանը: