Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրել է.
Համառոտ իրավական արձանագրում վերջին երկու օրվա դեպքերի վերաբերյալ.
1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 73-րդ հոդվածներին առնվազն:
2) Սահմանադրության փոփոխություններ ոչ մի դեպքում չեն կարող իրականացվել առանց դրանց վերաբերյալ ՍԴ որոշման (ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդված, 2-րդ կետ)
3) Սահմանադրական փոփոխություններ իրականացնելիս ՀՀ ԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ-ին (ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդված 2-րդ մաս)։
4) ԱԺ պատգամավորների 1/5-րդ կարող է վիճարկել ԱԺ-ի կողմից առանց ՍԴ որոշան Սահմանադրության փոփոխությունները և դրա իրականացումը որպես գործողություն և դրա արդյունքում ընդունված իրավական ակտը, այդ թվում`ՀՀ Սահմանադրության փոփոխությունները, եթե բացակայել է պարտադիր պայման հանդիսացող ՍԴ որոշումը (ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետ, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 75-րդ հոդված):
5) Նախագահը չի կարող զրկվել Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից`հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 1-ին մասը: Սա հատկապես այն դեպքում, երբ նա շարունակում է ունենալ օրենքներ ստորագրելու լիազորություն:
6) Սահմանադրական դատարանի ապօրինի արձակման դեպքում ՍԴ դիմող սուբյեկտների համար կխախտվի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված սահմանված դատական պաշտպանության իրավունքը:
Ամբողջական վերլուծությունը 25 էջ է, այդ իսկ պատճառով այստեղ ներկայացնում եմ համառոտ տարբերակը:











