Ռուս-թուրքական հարաբերությունները խորանում են. Պուտինը Աթաթուրքի ներդրումը արժեքավոր է գնահատում

16

Մեկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք նորամուծություններ է մտցրել ռուս-թուրքական հարաբերությունների դաշտ: Նախ օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամաբարան և ծաղկեպսակ դրել, ինչպես նաև գրառում գատարել դամբարանում գտնվող հուշատետրում: 

Պուտինը մասնավորապես գրել է. «Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Արժեքավոր է Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։