Ռուսաստանցի համանախագահը Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջըթաց է ակնկալում

26

 Փարիզում հոկտեմբերի վերջին սպասվելիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջընթաց են ակնկալում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից համանախագահ Իգոր Պոպովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

«Կարծում եմ, որ հանդիպմանը կարող էին քննարկվել հակամարտության կարգավորման առանցքային տարրերը, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և հայ-ադրբեջանական սահմանին զոհերի թվի նվազեցմանն ուղղված քայլերը»,- հայտարարել է Պոպովը:

«Հուսամ, որ այդ կայունացումը շարունակական կլինի: Կարծում եմ, որ փարիզյան հանդիպումը Սոչիի և Ուելսի հանդիպումների տրամաբանական շարունակությունը կլինի»,- նշել է Պոպովը: