Ռուսաստանցի զբոսաշրջիկը Հռոմի Կոլիզեումն է պղծել. նրան դատապարտել են

24

Ռուսաստանցի հերթական զբոսաշրջիկը վանդալիզմի փորձ է կատարել, այս անգամ զոհը դարձել է Հռոմի Կոլիզեումը: Զբոսաշրջիկը Կոլիզեումի պատերից մեկի վրա «K» տառը փորագրելու համաև 4 ամսվա ազատազրկման կդատապարտվի:  
Իտալական Il Messaggero պարբերականը գրում է, որ բացի այդ Հռոմի քաղաքային դատարանը պարտավորեցրել է վերջինիս երեք ամսվա ընթացքում 20. 000 եվրոյի չափով տուգանք վճարել: 

Հաստատվել է, որ վայրագության հեղինակն է Ռուսաստանի Դաշնության 42-ամյա քաղաքացի Կազբեկ Ակաևը, որին ձերբակալել էին նոյեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին պղծել էր «Գառնի» տաճարի  հարավային պատը: