Ռուսաստանում ձերբակալված տրանզիտային օդանավը ԱԻՆ-ին չի պատկանում. պարզաբանում

9

Հայաստանի Հնարապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

«Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»: