Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 200.000-ից

3
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 012 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամյան ալիքը:

Այսպիսով` համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 200 000-ից և կազմում է 209 688:

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ չնայած գրանցված դեպքերից ավելի քան 109 000-ը գրանցվել է մայրաքաղաքում, առողջացածների թիվը օրեցօր ակտիվորեն աճում է: