Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան: Այս մասին հայտնել է նրա որդին` Գուրգեն Առաքելյանը:
«Փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսից, որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը չի ավարտվել»,-ասել է նա:
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել:
Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։














