Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման մասին արձանագրություն են ստորագրել

9

Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին արձանագրություն են ստորագրել: Հայտնում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի»-ի պատվիրակության ներկայացուցիչը, ով բանակցություններ է անցկացրել Անկարայում:

«Ռոսսելխոզնադզորի»-ից տեղեկացնում են, որ Թուրքական կողմն իրենց կներկայացնի ձեռնարկությունների ցանկը, նրանց մասին ողջ տեղեկություններն ու դրանց արտադրանքները: Այդ ձեռնարկությունները ռուսական շուկա կմտնեն որպես արտահանողներ:

Արտահանողների ընդլայնված ցուցակում ընդգրկված ձեռնարկությունների ընդհանուր թիվը, ըստ աղբյուրի, տասնյակ անգամ գերազանցում է այն քանակը, որ նախկինում մասնակցում էր Ռուսաստանի հետ արտաքին առևտրին:

Գործընթացներից հետո ձեռնարկությունները կներառվեն այն ընկերությունների պաշտոնական ռեեստրում, որոնց թույլ է տրվում ապրանքներ արտահանել Ռուսաստան և Մաքսային միության այլ երկրներ: