Ռուսաստանն ու Ադրբեջանը զարգացնելու են ռազմական համագործակցությունը. Շոյգու

4

Ռուսաստանն ու Ադրբեջանը զարգացնելու են ռազմական համագործակցությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Մեր ռազմական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում, ինչպես մեր երկրների միջև մնացած համագործակցությունը: Եթե խոսենք 2016 թվականին մեր համագործակցության մասին, ապա այն շատ հագեցած է: Կարծում եմ, որ այդտեղ աճի և զարգացման ներուժ կա»,- ասել է Շոյգուն: