Ռուսաստանն ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների պատրաստ է արգելել ավտոմեքենաների ներմուծումը

6

Մինչ ԵՄ-ն սեպտեմբերի 12-ին պատրաստվում է ներկայացնել իր պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, ռուսական կողմն արդեն պատրաստել է Արևմուտքի պատժամիջոցների պատասխան փաթեթը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը:

Պատասխան պատժամիջոցների 2-րդ փաթեթը ենթադրում է ավտոմեքենաների և թեթև արդյունաբերության որոշ ապրանքների ներմուծման սահմանափակում՝ այդ թվում հագուստի որոշ տեսակների: