Ռուսաստանն է Թուրքիայի գլխավոր գործընկերը, այլ ոչ թե ԵՄ երկրները. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան

8

Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է, հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդին Սեզգինը՝ հավելելով, որ երկիրը ձգտում է ամրապնդել դիրքերը որպես մերձավորարևելյան տարածաշրջանի առաջատար երկիր և ուղղվում է դեպի Ռուսաստան, այլ ոչ թե դեպի եվրոպական երկրներ: Հայտնում է РИА Новости-ին:

Այս հայտարարությունը հնչել է Սեզգինի մասնակցությամբ Թաթարստանի առաջնորդ Ռուստամ Մինիխանովի և Ռուս և թուրք ձեռնարկատերերի ասոցիացիայի անդամների հանդիպմանը:

«Թուրքիան ձգտում է դառնալ իր տարածաշրջանի ռազմավարական առաջնորդ: Ըստ այդ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում պետք է ակտիվացնել: Այլապես շատ բարդ կլինի հասնել այն քաղաքական նպատակներին, որոնք  դրել են մեր քաղաքական առաջնորդները»,- ասել է դեսպանը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կան դարավոր պատմական և դիվանագիտական կապեր, որոնք շատ ամուր են, և դրաննց խախտելն անհնար է: