Ռուսաստանն առաջարկել է հայերին հեռացնել հինգ շրջաններից. Չավուշօղլու

5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ ՌԴ-ն իրենց հետաքրքիր առաջարկ է ներկայացրել: Գրում է Aravot.am-ը:

Մասնավորապես, Չավուշօղլուն, պատասխանելով Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի հարցին, նշել է, որ հակամարտությունը բարդ լուծվող է՝ շեշտելով. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է, հայերի հեռացումը «հինգ օկուպացված» շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է: Այս քայլերի ձեռնարկման դեպքում հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի, կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը: Թուրքիան էլ իր հերթին ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»: