Ռուսաստանն անհանգստացած է Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ. Լուկաշևիչ

3

Ռուսաստանն անհանգստացած է Արցախում տիրող իրավիճակի լուրջ սրացմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Լուկաշևիչը մասնավորապես շեշտել է. «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է բարդ իրավիճակը։ Ինչպես և նախկինում մեծ է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»:

«ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության տեղեկություններով՝ միայն այս տարվա հունվար ամսվա ընթացքում հակամարտության գոտում զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 18-ը։ Հասկանալի է, որ զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»,- հավելել է Լուկաշևիչը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ համանախագահները այսօր Մյունխենում հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարարին, ում հետ նույնպես կքննարկվի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը։