Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման գործընթացը

12

Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները։

Ուրալվագոնզավոդի գլխավորտնօրեն Օլեգ Սիենկոն Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին պատասխանել է Ադրբեջան տանկերի առաքման մասին հարցին՝ ասելով. «Ամբողջովին կատարել ենք, առաքումներն ավարտված են»,- գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016թ. պետք է ավարտվի նաև ռուսական ԲՄՊ-3-ի առաքումն Ադրբեջան։

Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները՝ 65 միավոր տանկ, 78 միավոր ռազմական զրահամեքենա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: