Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

7

Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները կիրառում Է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասված է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Համապատասխան նախաձեռնությունները հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երևան և հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ համապատասխանաբար ապրիլին և մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ»:
«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը և առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: