Ռուսաստանն Ադրբեջանին կվաճառի «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրներ

10

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ռուսական «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրների ձեռքբերմամբ: Կոմերսանտին հայտնել է համալիրներն արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը: Համալիրների մատակարարման շուրջ դեռ պայմանավորվածություն չկա: Տեղեկացնում է Կոմերսանտը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանն արդեն հայտ է ուղարկել հրթիռային համալիրները գնելու համար: Ռուսական հրթիռների օգնությամբ Ադրբեջանը ցանկանում է ամրապնդել Կասպից ծովի ափամերձ շրջանը: 

Ըստ Կոմերսանտի աղբյուրի, նախնական բանակցություններն արդեն կայացել են, և ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նախագահական հանձնաժողովը որոշել է թույլ տալ ադրբեջանական կողմին ձեռք բերելու «Բալ-Է» համալիրը: Սակայն ձեռքբերման ժամկետները դեռևս հայտնի չեն: Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի կողմից բացասական արձագանք չեն սպասում, «Բալ-Է»-ի տեղակայման դիրքի հետ կապված: 

Նշենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից ակտիվ կերպով զինտեխնիկայի գնումներ է իրականացնում: 2010-2012թթ-ին կնքվել են պայմանագրեր երկու դիվիզիոն զենիթա-հրթիռային С-300ПМУ-2 համակարգերի, զենիթա-հրթիռային համակարգերի մի քանի “Тор-2МЭ” մարտկոցների, ավելի քան 70 տարբեր նշանակության ուղղաթիռների,  100-ից ավելի Т-90С տանկերի և 100 միավոր մարտական  БМП-3 մեքենաների, ինքնագնաց հրետանային գումարտակների “Мста-С” սարքավորումնեիր, «Սմերչ»-երի շուրջ 4մլրդ դոլարի: Պարբերականի փոխանցմամբ՝ մինչև այս տարվա վերջ Մոսկվայի և Բաքվի ռազմա-առևտրային շրջանառությունը կկազմի շուրջ 5մլրդ դոլարի: