Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների նվազմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում՝ այսպես կոչված էներգակիրների գների աղետալի նվազման մասին, ինչը բոլորովին հնարավոր է, մենք դա հաշվի ենք առնում»,- ասել է նախագահն Ավստրալիայում G20 գագաթաժողովից առաջ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:
Նշենք, որ այսօր նավթի մեկ բարելը դարձել է 77 դոլար:














