Ռուսաստանը Հայաստանի իր ռազմաբազան համալրել է մի խումբ կատարելագործված МиГ-29 կործանիչներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախկինում «Էրեբունի» օդանավակայանի 3624-րդ ավիաբազան առնվազն 16 МиГ-29 Fulcrum կործանիչներ է ունեցել, որոնք գործել են ԱՊՀ-ի երկրների օդային պաշտպանության մասին համաձայնագրերի շրջանակներում: Հայտնի է, որ այս անգամ խոսքը 4-րդ սերնդի МиГ-29 բազմաֆունկցիոնալ կատարելագործված կործանիչների մասին է, սակայն կոնկրետ թիվ չի նշվում:
Նշենք, որ «Էրեբունի» ավիաբազան Հայաստանում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մասն է:














