Ռուսաստանից 150,78 մլրդ դոլարի կապիտալ է գաղտնի փոխանցվել Մեծ Բրիտանիա

15

Վերլուծաբանների տվյալներով` վերջին 10 տարում մոտ  100 մլրդ ֆունտ ստերլինգ (150,78 մլրդ դոլար)  ծավալով կապիտալ է գաղտնի  փոխանցվել Մեծ Բրիտանիա: Deutsche Bank-ի իրականացրած վերլուծության համաձայն` այդ միջոցների զգալի մասը պատկանում է ռուս ներդրողներին: Այս մասին գրում է The Times պարբերականը:

Ինչպես հայտնել են Deutsche Bank-ից` խոսքը ներդրումների միջոցով փողերի լվացման անօրինական գործարքների մասին է, որոնք հիմնականում կատարվում են անշարժ գույքի կամ արժեթղթերի մեջ ներդրումների օգնությամբ:

Ռուսաստանից բացի, վերլուծաբանների տվյալներով, Մեծ Բրիտանիա ներդրումներ են ստացվել նաև Հունաստանից, Իսրայելից, Չինաստանից և Մերձավոր Արևելքից: