Ռուսաստանը 500 միլիարդ ռուբլով կրճատում է սպառազինությունների պետական ծախսերը

4

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ մինչև 2017 թվականը սպառազինությունների պետական ծրագրով նախատեսված 500 միլիարդ ռուբլու ծախսերը հետաձգվում են մինչև ավելի ուշ ժամկետներ: 

«Ստիպված էինք 1.5 տրիլիոն ռուբլու ծախսեր օպտիմալացնել կամ էլ հետաձգել: Միայն սպառազինությունների պետական ծրագրով հետաձգվել է 500 միլիարդ ռուբլու ծախս»,- ասել է Սիլուանովը:

Սպառազինությունների պետական ծրագրով նախատեսված է 2011-2020 թվականներին 20 տրիլիոն ռուբլի ծախսել, որի մեծ մասը բաժին է ընկնում 2015-2020 թվականներին: